Իրավունք

Գարեգին Բ-ի եղբայրը դատապարտվել է 2 տարի 5 ամսվա ազատազրկման՝ պատիժը պայմանականորեն չկիրառելով

1 րոպեի ընթերցում

Գարեգին Բ-ի եղբայրը դատապարտվել է 2 տարի 5 ամսվա ազատազրկման՝ պատիժը պայմանականորեն չկիրառելով

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Գարեգին Բ կաթողիկոսի եղբորը՝ Գևորգ Ներսիսյանին, դատապարտել է 2 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման՝ որոշելով պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դատավճիռը նոյեմբերի 12-ի դատական նիստում հրապարակել է դատավոր Գևորգ Մանուկյանը։

Գործը վերաբերում է Արմավիրի մարզի Ոսկեհատ բնակավայրում նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու դեպքին։ Հոկտեմբերի 8-ին դատարանը Գևորգ Ներսիսյանին և նրա որդուն՝ Համբարձում Ներսիսյանին, մեղավոր էր ճանաչել։

Պատժի վերաբերյալ լրացուցիչ դատալսումների ընթացքում հանրային մեղադրողը Գևորգ Ներսիսյանի համար պահանջել էր 3 տարի 6 ամիս ազատազրկում։ Պաշտպանական կողմը միջնորդել էր նշանակել նվազագույն պատիժ և այն պայմանականորեն չկիրառել՝ վկայակոչելով նաև նրա տարիքը, առողջական վիճակն ու նախկինում դատվածություն չունենալը։

Ըստ մեղադրանքի՝ հայր և որդի Ներսիսյանները 2025 թվականի նոյեմբերի 1-ին Ոսկեհատում խոչընդոտել էին Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններին մասնակցող «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչների քարոզչությունը՝ պահանջելով հեռանալ։ Ներսիսյանները մեղադրանքը չեն ընդունել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում