Հայաստան

ՀՀ վարչապետն արձագանքել է Հայ Առաքելական Եկեղեցում ճգնաժամի և լուծման ուղիների մասին զեկույցին

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետն արձագանքել է Հայ Առաքելական Եկեղեցում ճգնաժամի և լուծման ուղիների մասին զեկույցին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի պատրաստած՝ Հայ Առաքելական Եկեղեցում ճգնաժամի և լուծման ուղիների մասին զեկույցին։

«Սիրելի՛ ժողովուրդ, վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի խումբ բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին զեկույցը։

Զեկույցը պատրաստվել է Կառավարության ծրագրի համաձայն, որտեղ համապատասխան կետեր կան, և պատրաստվել է իմ հանձնարարությամբ։ Բայց, այնուամենայնիվ, զեկույցի նախագծին ծանոթանալով՝ ինքս ինձ համար արձանագրեցի, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում հաստատված փաստացի վիճակը շատ ավելի ծանր, շատ ավելի ճգնաժամային է, քան ես ի սկզբանե պատկերացնում էի:

Եթե մեկ նախադասությամբ ամփոփելու լինենք զեկույցը, այն ապացուցում է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին բռնազավթված է Կտրիճ Ներսիսյանի և նրան աջակցող մի խումբ հոգևոր ու աշխարհիկ անձանց կողմից։

Սրանում համոզվելու համար պարզապես ընթերցե՛ք զեկույցը, ընթերցե՛ք և համոզվե՛ք, իսկ այս թեմային մենք դեռ կվերադառնանք»,–«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում ասել է Փաշինյանը։

Սեպտեմբերի 24-ին հրապարակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի պատրաստած՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի խումբ բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում