Վրաստան

Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը ցավակցագիր է հղել Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Բ-ի վախճանման առիթով

1 րոպեի ընթերցում

Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը ցավակցագիր է հղել Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Բ-ի վախճանման առիթով

Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը ցավակցագիր է հղել Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Նորին Սրբություն Իլիա Բ-ի վախճանման առիթով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածած ցավակցագրի մեջ նշվում է․

«Նորին Սրբություն Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի բազմամյա հովվապետական ծառայության նթացքը վկայություն եղավ հավատքի ամրության ու հոգևոր նվիրյալ առաջնորդության։ Նրա հովվապետությունը նշանավորվեց Վրաստանում հոգևոր կյանքի վերազարթոնքով, եկեղեցական կյանքի զորացմամբ և աշխուժացմամբ։ Դժվարին ժամանակներում երջանկահիշատակ Պատրիարքը հայրական իմաստությամբ և սիրով առաջնորդեց իր հավատավոր հոտը՝ հաստատուն պահելով Վրաց Սուրբ Եկեղեցու առաքելությունը։

Ամենակալ Տիրոջ մխիթարությունն եմ հայցում Վրաց Ուղղափառ Եկեղեցու հոգևորականությանն ու վրաց սգակիր բարեկամ ժողովրդին՝ մաղթելով, որ Նորին Սրբության հիշատակը միշտ վառ մնա հավատավոր իր զավակների սրտերում և ներշնչման աղբյուր դառնա գալիք սերունդների համար»։

Կարդացեք հոդվածը` فارسیქართული
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում