Վրաստան

Հայաստանի ԱԺ նախագահն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ԱԺ նախագահն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիային։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության օրակարգին, դրա հետագա զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցեր։

Կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման ներկայիս դրական դինամիկայի կապակցությամբ՝ ընդգծելով ձեռքբերված արդյունքների շարունակականությունն ապահովելու և համագործակցության ներկա տեմպը պահպանելու կարևորությունը։

Կարևորվել է տարածաշրջանում հաստատված խաղաղության արդյունքում ստեղծված նոր հնարավորությունների արդյունավետ օգտագործումը՝ ի նպաստ տարածաշրջանային համագործակցության և փոխշահավետ նախաձեռնությունների իրականացման։

Զրուցակիցներն ընդգծել են նաև խորհրդարանական կապերի ամրապնդման և միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացման կարևորությունը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում