ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 24-ին ընդունել է Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Վասիլիս Իկոնոմուի գլխավորած պատվիրակությանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել միջխորհրդարանական համագործակցության ընթացիկ բարձր մակարդակի կապակցությամբ՝ ընդգծելով դրա հետագա զարգացման և խորացման կարևորությունը։
Կարևորվել են փոխայցերի շարունակականությունն ու ակտիվացումը՝ երկկողմ օրակարգի ընդլայնման և միջխորհրդարանական կապերի ամրապնդման համատեքստում։
Քննարկվել են նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր։
Կարդացեք հոդվածը` English