Քաղաքականություն

Վահան Կոստանյանը Գերմանիայի ԱԳՆ պաշտոնյայի և տարածաշրջանի դեսպանների հետ քննարկել է մի շարք հարցեր

2 րոպեի ընթերցում

Վահան Կոստանյանը Գերմանիայի ԱԳՆ պաշտոնյայի և տարածաշրջանի դեսպանների հետ քննարկել է մի շարք հարցեր

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է ԳԴՀ ԱԳ նախարարության Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով քաղաքական տնօրեն Նիկլաս Վագներին, ինչպես նաև տարածաշրջանում Գերմանիայի դեսպաններ Կլաուդիա Բուշին (Հայաստան), Բարբարա Ֆոսին (Վրաստան) և Դիրկ Լյոլկեին (Ադրբեջան)։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՄԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, տարածաշրջանային դեսպանները Երևանում էին գտնվում՝ մասնակցելու Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության տարեկան տարածաշրջանային խորհրդակցություններին: 

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Գերմանիա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ինչի վկայությունն են վերջին շրջանում իրականացված բարձրաստիճան փոխայցելություններն ու հանդիպումները։ Ընդգծվել է Հայաստան-Գերմանիա երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագրով նախանշված առաջնահերթությունների կյանքի կոչման և երկկողմ համագործակցության հետագա խորացման կարևորությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են առևտրատնտեսական կապերի զարգացման և փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Անդրադարձ է կատարվել նաև էներգետիկ անվտանգության ամրապնդման, էներգետիկ աղբյուրների բազմազանեցման ուղղություններով համագործակցության խորացման հնարավորություններին։

Վահան Կոստանյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի կյանքի կոչման ընթացքը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային վերջին զարգացումների և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում