Հայաստան

Վահան Կոստանյանը Ալբանիայի գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ օրակարգի ընդլայնման հեռանկարները

1 րոպեի ընթերցում

Վահան Կոստանյանը Ալբանիայի գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ օրակարգի ընդլայնման հեռանկարները

«Միջերկրածովյան երկխոսություններ» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Ալբանիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի տեղակալ Կևին Բուֆիի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԳՄԱ նախարարությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնման հեռանկարները։ 

«Այս համատեքստում ընդգծվել է բարձր մակարդակի այցերի և հանդիպումների, ինչպես նաև երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև երկխոսության ինստիտուցիոնալացման և քաղաքական խորհրդակցությունների պարբերական անցկացման կարևորությունը»,-նշված է հաղորդագրության մեջ: 

Առևտրատնտեսական համագործակցության խթանման համատեքստում Վահան Կոստանյանը և Կևին Բուֆին կարևորել են երկու երկրների միջև տնտեսական կապերի ակտիվացումն ու ապրանքաշրջանառության ծավալների ավելացումը։ Զրուցակիցները դրական են գնահատել զբոսաշրջության ոլորտում արձանագրվող դինամիկան և քննարկել այդ ոլորտում համագործակցության հետագա խորացման հնարավորությունները։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում