Հայաստան

«Երևանի ավտոբուս»-ում մեկնարկել է «Հայգեր» մակնիշի ավտոբուսների նվիրատվության գործընթաց

1 րոպեի ընթերցում

«Երևանի ավտոբուս»-ում մեկնարկել է «Հայգեր» մակնիշի ավտոբուսների նվիրատվության գործընթաց

Երևանի քաղաքապետի հանձնարարականով «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում մեկնարկել է դեռևս 2024 թ. դեկտեմբերին շահագործումից դուրս բերված, սակայն վերանորոգումից հետո շահագործման ենթակա 2011 թ․ արտադրության «Հայգեր» մակնիշի ավտոբուսների նվիրատվության գործընթաց։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից հայտնում են, որ նշված գործընթացի շրջանակներում արդեն իսկ Անի համայնքին տրամադրվել է 2, Հրազդան համայնքին՝ 3 ավտոբուս։ Գործընթացը կրելու է շարունակական բնույթ։ 

«Ավելորդ շահարկումներից խուսափելու համար ընդգծում ենք, որ «Հայգեր» մակնիշի տվյալ ավտոբուսները շահագործումից դուրս էին բերվել դեռևս 2024 թ. դեկտեմբերին` «Ժոնգ Թոնգ» մակնիշի 171 ավտոբուսների նոր խմբաքանակի ներկրումից հետո»,-նշված է կառույցի տարածած հաղորդագրության մեջ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում