Քաղաքականություն

Վահան Կոստանյանն ընդունել է Արգենտինայի Կորդոբա նահանգից ժամանած գործարար պատվիրակությանը

1 րոպեի ընթերցում

Վահան Կոստանյանն ընդունել է Արգենտինայի Կորդոբա նահանգից ժամանած գործարար պատվիրակությանը

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը նոյեմբերի 18-ին ընդունել է Արգենտինայի Կորդոբա նահանգի կառավարության «Պրո Կորդոբա» գործակալության նախագահի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին առևտրի պալատի ներկայացուցիչներ և գործարարներ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արգենտինայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման, մասնավորապես՝ Կորդոբա նահանգի հետ գործարար կապերի ակտիվացման հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել բարձր տեխնոլոգիաների և ԱԲ, գյուղատնտեսության, արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում փոխգործակցությանը:

Նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի կառավարության 2026-2031թթ. ծրագրի թիրախները, տնտեսության զարգացման արդի միտումները և արտահանման շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Հանդիպման ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» փոխտնօրեն Արամ Վարդանյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրն ու ներդրումների խթանման ուղղությամբ կատարվող աշխատանքները։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում