Եվրոպա

Կրեմլում չեն բացառել, որ ինչ-որ փուլում Եվրոպան կարող է միանալ Ուկրաինայի շուրջ բանակցություններին

2 րոպեի ընթերցում

Կրեմլում չեն բացառել, որ ինչ-որ փուլում Եվրոպան կարող է միանալ Ուկրաինայի շուրջ բանակցություններին

Առայժմ չկա Եվրամիության ներկայացուցիչների հետ ուկրաինական հարցի շուրջ հաղորդակցության հնարավոր ձևաչափի որևէ տեսլական, սակայն ինչ-որ փուլում այդ մասին կարող է խոսք լինել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ի պատասխան համապատասխան հարցի։

«Առայժմ ոչ մի տեսլական չկա այդ հարցի վերաբերյալ», - նրա խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

«Իհարկե, ինչ-որ փուլում այդ հարցի մասին, հավանաբար, խոսք կլինի, սակայն այս պահին մենք լսում ենք եվրոպացիների հայտարարությունները, որոնք չեն վկայում, թե նրանք ցանկանում են որևէ ներդրում ունենալ խաղաղության ուղու առաջխաղացման գործում», - հավելել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները հայտարարել էր, որ անհրաժեշտ է համարում համաձայնեցնել եվրոպական կողմի միանալը Ուկրաինայի շուրջ բանակցություններին։

«Մեր նպատակն է հասնել այն բանին, որ սա դառնա բազմակողմ ձևաչափ», - նա ասել է Աբու Դաբիում կայացած մամուլի ասուլիսում՝ խոսելով բանակցային գործընթացին Եվրոպայի հնարավոր մասնակցության մասին։

Նրա խոսքով՝ «մեզ անհրաժեշտ է, որ եվրոպացիները լինեն բանակցությունների սեղանի շուրջ»։

Միևնույն ժամանակ, Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ եվրոպացիները կարող են ռուս-ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների լիարժեք մասնակիցներ դառնալ, «երբ նրանց խիղճն արթնանա»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում