Միացյալ Նահանգներ

Աբու Դաբիում վերսկսվել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունները

1 րոպեի ընթերցում

Աբու Դաբիում վերսկսվել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունները

Աբու Դաբիում մեկնարկել է Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանն ուղղված եռակողմ բանակցությունների երկրորդ օրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով բանակցային խմբի իր աղբյուրին։

Բանակցություններին մասնակցում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները։

Ռուսական բանակցային խմբի աղբյուրի փոխանցմամբ՝ hանդիպումն անցնում է մամուլի համար փակ ձևաչափով։

Նոյեմբերի 10-ի հանդիպումը տևել է շուրջ չորս ժամ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր գործակալության աղբյուրը, եռակողմ հանդիպման հիմնական թեման հակամարտությունից հետո Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման առանցքային հարցերն են։ Հակամարտության կարգավորումը, լինելով չափազանց կարևոր հարց, քննարկման թեմաներից միայն մեկն է լինելու։

Աղբյուրի խոսքով՝ հանդիպման մասնակիցները կենտրոնանալու են նաև սպառնալիքների կանխարգելման մեխանիզմների մշակման և տարածաշրջանային կայունության ամրապնդման վրա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում