Պուտինը և Լուկաշենկոն մոտ 4 ժամ բանակցություններ են վարել ՀԱՊԿ-ի նստաշրջանի նախօրյակին
1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունները նոյեմբերի 10-ի երեկոյան տևել են գրեթե չորս ժամ և ավարտվել կեսգիշերին մոտ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայության հետ կապված «Առաջինի լրագրողական խումբ» Տելեգրամ ալիքը։
«Լուկաշենկոյի և Պուտինի բանակցությունները նոր ավարտվեցին։ Ընդհանուր առմամբ, հանդիպումը տևել է 3 ժամ 50 րոպե», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ Պուտինը շնորհակալություն է հայտնել Լուկաշենկոյին ուկրաինական ուղղությամբ մարդասիրական փոխանակումների կազմակերպման գործում Մինսկի ցուցաբերած օգնության համար՝ նշելով, որ բարձր է գնահատում դա։
Երկու երկրների նախագահները հանդիպել են ՌԴ նախագահի պաշտոնական քաղաքամերձ նստավայրում՝ Նովո Օգարյովոյում։ Լուկաշենկոն նոյեմբերի 10-ին ժամանել է Մոսկվա՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին։ Նիստը տեղի կունենա նոյեմբերի 11-ին։ Պլանավորվում է, որ երկրների ղեկավարները կքննարկեն ՀԱՊԿ-ի գործունեությանն առնչվող հարցեր, կանդրադառնան միջազգային և տարածաշրջանային անվտանգության հրատապ խնդիրներին։