Միացյալ Նահանգներ

Աբու Դաբիում մեկնարկել են ԱՄՆ-Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները

2 րոպեի ընթերցում

Աբու Դաբիում մեկնարկել են ԱՄՆ-Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները

ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում մեկնարկել են Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև եռակողմ բանակցությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Քննարկումներն անցկացվում են փակ ռեժիմով։ Ինչպես РИА Новости-ին հայտնել է բանակցային խմբի աղբյուրը, ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը քննարկման հարցերից միայն մեկն է լինելու։ Կողմերի հիմնական ուշադրությունը կենտրոնացած կլինի մայրցամաքային անվտանգության նոր համակարգի ձևավորման հարցերի վրա։

Ռուսաստանը բանակցություններում ներկայացնում են նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, արտաքին գործերի նախարարի տեղակալներ Սերգեյ Ռյաբկովը և Միխայիլ Գալուզինը, Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության օպերատիվ տեղեկատվության և միջազգային կապերի ծառայության ղեկավար Ալեքսեյ Կոմկովը, ինչպես նաև Գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը։

Ուկրաինական պատվիրակությունը գլխավորում է երկրի Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը։ Պատվիրակության կազմում են Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը, նրա առաջին տեղակալ Սերգեյ Կիսլիցան և Գերագույն ռադայում «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան։

ԱՄՆ-ն ներկայացնում են նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և նրա խորհրդական ու փեսա Ջարեդ Քուշները։

Աբու Դաբիում են նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացուցիչները՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականների մակարդակով, ինչպես նաև ՆԱՏՕ-ի և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները, սակայն նրանք բանակցություններին անմիջական մասնակցություն չեն ունենա։

Նոյեմբերի 10-ին եռակողմ բանակցություններից առաջ Ուկրաինայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները հանդիպել են եվրոպական պատվիրակության հետ։

Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունների նախորդ փուլը տեղի է ունեցել Ժնևում՝ 2026 թվականի փետրվարին, իսկ դրանից առաջ՝ Աբու Դաբիում։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում