Ռուսաստան

Կրասնոյարսկի երկրամասում ավելի քան 500 որսորդ հատուկ վճար է ստացել սպանված արջերի համար

2 րոպեի ընթերցում

Կրասնոյարսկի երկրամասում ավելի քան 500 որսորդ հատուկ վճար է ստացել սպանված արջերի համար

Կրասնոյարսկի երկրամասում ավելի քան 500 որսորդ 36,5 հազար ռուբլի հատուկ վճար է ստացել սպանված արջերի համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Կրասնոյարսկի երկրամասի բնական պաշարների և անտառային համալիրի նախարարության ներկայացուցիչ Նիկոլայ Մալցևը։

«Ներկայում Կրասնոյարսկի երկրամասում ավելի քան 760 մարդ դիմել է այդ վճարն ստանալու համար։ Նրանցից ավելի քան 500-ն արդեն ստացել են այն»,- ասել է Մալցևը։

Սիբիրում և Հեռավոր Արևելքում բարդ իրավիճակ է ստեղծվել՝ կապված արջերի՝ բնակավայրեր ներխուժելու դեպքերի հետ։ ՏԱՍՍ-ի հաշվարկներով՝ 2026 թ. ՌԴ-ում այդ կենդանիների հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 32 մարդ։ Առավել մեծ թվով զոհեր գրանցվել են Կրասնոյարսկի երկրամասում՝ 9 մարդ։ Կրասնոյարսկի երկրամասում սահմանվել է արջի որսի համար 36,5 հազար ռուբլու չափով վճար։ Գումարը կարող են ստանալ այն որսորդները, որոնք կենդանուն որսացել են համապատասխան թույլտվությամբ՝ որսորդական տարածքներում սիրողական կամ մարզական որսի շրջանակում։ Վճարը չի տարածվում դաշնային նշանակության հատուկ պահպանվող բնական տարածքներում իրականացված որսի դեպքերի վրա։

Սիբիրում արջերի ակտիվության հիմնական պատճառը դրանց պոպուլյացիայի աճն է։ Բացի այդ, 2026 թվականը տայգայում անբերք է եղել, և սննդի պակասը գիշատիչներին ստիպում է մոտենալ բնակավայրերին։ Կրասնոյարսկի երկրամասում կենդանիների՝ գյուղեր և ավաններ դուրս գալու պատճառներից են նաև անտառային հրդեհները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում