Միացյալ Նահանգներ

Ռուբիոն Աբու Դաբիում Ուկրաինայի հակամարտության շուրջ բանակցություններում առաջընթացի հույս ունի

1 րոպեի ընթերցում

Ռուբիոն Աբու Դաբիում Ուկրաինայի հակամարտության շուրջ բանակցություններում առաջընթացի հույս ունի

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ առաջիկա բանակցություններում կարող է առաջընթաց գրանցվել։

«Հնարավոր է՝ վաղը Աբու Դաբիում, երբ այնտեղ լինեն Ջարեդը (Քուշները) և Սթիվը (Ուիթքոֆը), կարելի լինի որոշակի առաջընթացի հասնել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է Ռուբիոն։

Նա նշել է, որ Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգության երաշխիքների հարցի քննարկումը սկսելու համար անհրաժեշտ է «հաղթահարել հակամարտությունը»։

«Այս ամբողջ ընթացքում, երբ մենք խոսել ենք ռուս-ուկրաինական հարաբերությունների մասին, մշտապես բարձրացվել է անվտանգության երաշխիքների անհրաժեշտության հարցը։ Ինչպիսին կլինի Ուկրաինայի և, ավելի լայն իմաստով, եվրոպական մայրցամաքի անվտանգության հետպատերազմյան ենթակառուցվածքը »,- ասել է Ռուբիոն։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր. «Մենք շատ լավ ենք աշխատում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։ Մենք մեծ առաջընթացի ենք հասնում»։

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ հանդիպումը պլանավորված է նոյեմբերի 10-11-ին ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում