Կամիշևախայում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 53-ի
1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի Զապորոժիեի մարզի Կամիշևախա բնակավայրում նոյեմբերի 2-ի ռուսական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 53-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Telegram-ում հայտնել է Զապորոժիեի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Միխայիլ Սեմեկինը։
Նա նշել է, որ ողբերգության վայրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են արդեն հինգ օր։
Ավելի վաղ հաղորդվել էր 42 զոհի մասին, նաև նշվել, որ դեռ 30-ից ավելի մարդ փլատակներում է։
Երկուշաբթի՝ նոյեմբերի 2-ին, Ռուսաստանը երկու անգամ ավիառումբերով հարվածել էր Կամիշևախային։ Հարվածի տակ էր հայտնվել որպես ապաստարան ծառայող դպրոցի շենքը, որտեղ ամեն երկուշաբթի հումանիտար օգնություն է բաժանվում։
Կարդացեք հոդվածը` Русский