Աշխարհ

Կորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Կորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվել

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նյունեզը հայտարարել է, որ Կորսիկա կղզում հորդառատ անձրևների առաջացրած ջրհեղեղների պատճառով երկու մարդ է զոհվել, երբ հեղեղաջրերը քշել-տարել են նրանց մեքենան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Լորան Նյունեզի խոսքով՝ 40-ամյա մի կնոջ հաջողվել է փրկել։

Նախարարը նաև հայտնել է, որ դեպքի վայր ժամանած հրշեջներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց՝ հիպոթերմիայի համար բուժօգնություն ստանալու։

Ֆրանսիայի Météo-France օդերևութաբանական ծառայությունը Կորսիկա կղզու և Ֆրանսիայի հարավային որոշ շրջանների համար նախազգուշացում է տարածել հորդառատ անձրևների և ջրհեղեղների վտանգի վերաբերյալ։

Նոյեմբերի 4-ի կեսօրին փոթորկի սկսվելուց ի վեր որոշ շրջաններում տեղումների քանակը հասել է մինչև 350 մմ-ի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում