Աշխարհ

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

1 րոպեի ընթերցում

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Տասնյակ հազարավոր մարդիկ երթով անցել են Լիոնի փողոցներով՝ աշխատավարձերի և գնողունակության վերաբերյալ համազգային գործադուլի շրջանակում: Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ, երբ բողոքի երթուղու երկայնքով սկսվել են բախումներ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։

Նշված միջոցառումը կազմակերպվել է ֆրանսիական արհմիությունների կողմից, որոնք կենտրոնացել են աշխատավարձերի և հանրային ծառայությունների վերաբերյալ բազմահազար քաղաքացիների պահանջների վրա:

Իշխանությունների գնահատմամբ՝ երթի մասնակիցների թիվը 30 000 էր, մինչդեռ CGT արհմիությունը պնդել է, որ երթին մասնակցել է 55 000 մարդ։ Քաղաքի փողոցներով ընթանալիս մասնակիցները պարզել են արհմիութենական կոչեր պարունակող պաստառներ։

Երթն անցել է տեղական իշխանությունների կողմից սահմանված երթուղով, քանի որ վերջիններս արգելել են ցույցերը Լիոնի կենտրոնական հատվածում՝ մտավախություն ունենալով վանդալիզմի և թալանի հնարավոր նոր դեպքերի առթիվ։ Արհմիությունները դատական ​​կարգով բողոքարկել են այդ սահմանափակումները, սակայն նրանց հայցը մերժվել է։

Քաղաքում տրանսպորտային հաղորդակցությունը խաթարվել է, խափանվել է մետրոյի և ճոպանուղու աշխատանքը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում