Միացյալ Նահանգներ

Լավրովը ողջունել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում առաջին պլան են բերվել հավաքական անվտանգության հարցերը

2 րոպեի ընթերցում

Լավրովը ողջունել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում առաջին պլան են բերվել հավաքական անվտանգության հարցերը

Ռուսական կողմը ողջունում է այն, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների շրջանակում առաջնահերթություն են սկսել տալ հավաքական անվտանգության հարցերին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մոսկվայում մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Այն, որ նախագահ Թրամփի հանձնարարությամբ ներկայիս  բանակցողներն առաջարկել են ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների օրակարգի առաջին պլան բերել հենց հավաքական անվտանգության հարցերը, իհարկե, կարելի է միայն ողջունել», - Լավրովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

Դիվանագետն ընդգծել է. «Միևնույն ժամանակ ըմբռնումը, որը բոլորը կիսում են, այն է, որ բանակցությունները նվիրված են այն սկզբունքների համաձայնեցմանը, որոնք կհաստատվեն լիարժեք կարգավորման շուրջ բանակցությունների ավարտին»։

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա եռակողմ բանակցություններն Աբու Դաբիում կկայանան նոյեմբերի 10-11-ին։ Ուկրաինական պատվիրակությունը կգլխավորի Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը։ Ռուսաստանյան պատվիրակությունը կգլխավորի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Միացյալ Նահանգները կներկայացնեն հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում