Մերձավոր Արևելք

Իրաքը և ԱՄՆ-ն պայմանավորվել են Հորմուզի նեղուցով իրաքյան նավթի արտահանման վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Իրաքը և ԱՄՆ-ն պայմանավորվել են Հորմուզի նեղուցով իրաքյան նավթի արտահանման վերաբերյալ

Իրաքը Միացյալ Նահանգների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Հորմուզի նեղուցով նավթի արտահանման վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Al Jazeera-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնը:

«Ամերիկյան կողմի հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ իրաքյան նավթը Հորմուզի նեղուցով, մասնավորապես՝ Օմանի մերձակայքով անցնող ծովային ուղով արտահանելու վերաբերյալ», - հայտարարել է պաշտոնյան:

Հուսեյնի խոսքով՝ չորս ամսից ավելի է՝ Իրաքը չէր կարողանում նավթ արտահանել այս ջրային ուղով, ինչը հանգեցրել է մոտ 60 միլիարդ դոլարի կորստի:

Նա նաև հայտնել է, որ դրա դիմաց Վաշինգտոնը խնդրել է, որ Իրաքը փակի Իրանի հետ սահմանային անցակետերը՝ բացի երկուսից: Թե որ երկու անցակետերը բաց կմնան, առայժմ չի որոշվել: Նախարարի խոսքով՝ սա Իրանի համար կարող է «պատիժ դառնալ», սակայն տնտեսական տեսանկյունից բացասաբար կանդրադառնա նաև Իրաքի վրա:

Reuters-ը նշում է, որ հոկտեմբերին Իրաքի նավթի արտահանումը վերականգնվել է՝ սեպտեմբերի կտրուկ անկումից հետո։ Նշվում է, որ ըստ Իրաքի էներգետիկայի ոլորտի պաշտոնյաների՝ արտահանումն աճել է՝ հասնելով օրական մոտ 3,5 միլիոն բարելի՝ սեպտեմբերին գրանցված օրական 2,65 միլիոն բարելի դիմաց։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում