Ադրբեջան

Իրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառով

1 րոպեի ընթերցում

Իրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառով

Իրանը Թեհրանում Ադրբեջանի դեսպանին կանչել է Արտաքին գործերի նախարարություն՝ կապված Բաքվի կողմից Իրանի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Mehr գործակալությունը հաղորդում է, որ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային:

Պաշտոնյան Ադրբեջանի քայլը որակել է «ոչ բարեկամական»՝ նշելով, որ Թեհրանը համապատասխան քայլեր կձեռնարկի՝ ի պատասխան Բաքվի այդ որոշման:

Նոյեմբերի 3-ին Ադրբեջանն Իրանի 14 քաղաքացիների անցանկալի անձ էր հայտարարել և արգելել նրանց մուտքը երկիր: Նրանց թվում են Մեջլիսի պատգամավորներ, լրատվական ոլորտի ներկայացուցիչներ և կրոնական գործիչներ: Ըստ Բաքվի՝ նման որոշում է ընդունվել նրանց վիրավորական արտահայտությունների, կրոնական քարոզչության և բռնի իշխանափոխության կոչերի պատճառով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում