Իրան

Կատարի վարչապետը Թրամփի և Վենսի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները

1 րոպեի ընթերցում

Կատարի վարչապետը Թրամփի և Վենսի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները

Կատարի վարչապետ, արտաքին գործերի նախարար Մուհամմադ բին Աբդ ալ-Ռահման ալ-Թանին Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ՝ քննարկումները որակելով «դրական»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կատարի վարչապետը նշել է X հարթակում գրառման մեջ։

«Ես ուրախ էի հանդիպել Նորին Գերազանցություն նախագահ Դոնալդ Թրամփի և Նորին Գերազանցություն փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ Վաշինգտոնում, որտեղ մենք քննարկեցինք տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթաց գրանցելու ուղիները: Ես բարձր եմ գնահատում տարածաշրջանում համաձայնության հասնելու և խաղաղություն հաստատելու վերաբերյալ դրական քննարկումները», - նշել է նա:

ԱՄՆ նախագահն իր հերթին Truth Social հարթակում գրառման մեջ բարձր է գնահատել Կատարի վարչապետի հետ հանդիպումը։

«Ես հիանալի զրույց ունեցա Կատարի վարչապետ շեյխ Մուհամմադ բին Աբդ ալ-Ռահման բին Ջասիմ ալ-Թանիի հետ, որի ընթացքում քննարկվեցին Իրանի Իսլամական Հանրապետությանն առնչվող բազմաթիվ հարցեր»,- նշել է նա։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում