Եվրոպա

Մեծ Բրիտանիայում ամերիկացի զինծառայողին կասկածում են Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայում ամերիկացի զինծառայողին կասկածում են Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ

Մեծ Բրիտանիայում ձերբակալվել է ԱՄՆ զինծառայող, որին կասկածում են Ռուսաստանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Ինչպես հայտնում է Լոնդոնի ոստիկանությունը, 41-ամյա տղամարդը ձերբակալվել է նոյեմբերի 10-ին՝ Գլոսթերի մերձակայքում։

«Մեծ Բրիտանիայում ձերբակալվել է ԱՄՆ բանակի զինծառայող։ Ձերբակալությունն իրականացվել է հակաահաբեկչական ստորաբաժանման կողմից անցկացվող հետաքննության շրջանակում՝ ԱՄՆ իշխանությունների, ամերիկյան ռազմական կառույցների և Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) հետ սերտ համագործակցությամբ», - ասվում է մայրաքաղաքային ոստիկանության հաղորդագրության մեջ։

Հետաքննության շրջանակում խուզարկություններ են իրականացվում Գլոսթերշիրի կոմսության երկու հասցեներում։ Ոստիկանությունից հայտնել են, որ մեղադրանքները կապված են Ռուսաստանի հետ։

ՀԴԲ տնօրեն Քեշ Պատելը նշել է, որ «ձերբակալությունը կապված է լրտեսության մեղադրանքների հետ»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում