Միացյալ Նահանգներ

Քուշները հայտարարել է, որ Ուիթքոֆի հետ կմեկնի Մոսկվա, այնուհետև Դուբլին՝ Զելենսկու հետ հանդիպման

1 րոպեի ընթերցում

Քուշները հայտարարել է, որ Ուիթքոֆի հետ կմեկնի Մոսկվա, այնուհետև Դուբլին՝ Զելենսկու հետ հանդիպման

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները նոյեմբերի 12-ին կմեկնեն Մոսկվա։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով BBC-ն, այս մասին Աբու Դաբիում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի մասնակցությամբ եռակողմ բանակցությունների ավարտից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Քուշները։

Նրա խոսքով՝ Մոսկվա այցից հետո ինքն ու Ուիթքոֆը Դուբլինում կհանդիպեն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։

Քուշները նաև նշել է, որ այս պահին կողմերի միջև վստահություն չկա։

Նրա խոսքով՝ խաղաղության համաձայնագրերի կնքումը բարդ գործընթաց է, սակայն համաձայնության հասնելու համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչներն առկա են, և այժմ փորձեր են արվում դրանք միավորել մեկ ամբողջական համաձայնագրի շրջանակում։

Քուշները հավելել է, որ բանակցային գործընթացում անհրաժեշտ է ներգրավել նաև եվրոպական կողմին։ Նա շեշտել է, որ Աբու Դաբիում բավական արդյունավետ քննարկումներ են տեղի ունեցել Եվրամիության և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում