Միացյալ Նահանգներ

Թրամփը հավաստիացրել է, որ չի միջամտի Բոլսոնարուի հետ կապված իրադրությանը

2 րոպեի ընթերցում

Թրամփը հավաստիացրել է, որ չի միջամտի Բոլսոնարուի հետ կապված իրադրությանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Վաշինգտոնը Բրազիլի նախագահի նախկին թեկնածու, սենատոր Ֆլավիո Բոլսոնարուին թույլատրել է մուտք գործել երկիր, սակայն հավաստիացրել է, որ չի միջամտի ստեղծված իրադրությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Օհայո մեկնելիս լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է LiveNow from Fox-ը:

«Մենք նրան թույլատրել ենք մուտք գործել երկիր, այնպես որ, տեսնենք։ Բայց ես չեմ միջամտի։ Դրանք շատ տարօրինակ ընտրություններ էին, դա հաստատ է», - ասել է Թրամփը։

Նա կրկնել է, որ «որևէ դիրքորոշում չունի» Բրազիլում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ։ Թրամփը նաև նշել է, որ Բոլսոնարուի և նրա ընտանիքի հետ անարդար են վարվել։

Ինքնաթիռը, որի մեջ գտնվում էին Բոլսոնարուն, նրա կինը և երկու դուստրերը, հոկտեմբերի 28-ին վայրէջք է կատարել Մայամիում։

Հոկտեմբերի 28-ի գիշերը Բոլսոնարուն X սոցցանցում գրել է, որ իրեն համարում է Բրազիլի առաջնորդը։

Բոլսոնարուն Բրազիլից հեռացել է այն բանից հետո, երբ դատական իշխանությունները նրան արգելեցին լքել երկիը և կարգադրեցին հանձնել անձնագրերը՝ բրազիլական ու իտալական, փողերի լվացման մեջ հնարավոր ներգրավվածության պատճառով։ Բոլսոնարուն հերքում է այդ մեղադրանքները։

Գերագույն դատարանը նաև հրահանգել է հետաքննել Ֆլավիո Բոլսոնարուի քարոզարշավի հնարավոր ֆինանսավորումն արտերկրից, ինչպես նաև օտարերկրյա այլ միջամտությունը, օրինակ՝ սոցիալական ցանցերում «մանիպուլյացիան»։

Բրազիլում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել հոկտեմբերի 25-ին։ Հաղթանակ է տարել պետության գործող ղեկավար Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան՝ 4 միլիոն քվեի տարբերությամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում