Մերձավոր Արևելք

Հորմուզի նեղուցում՝ Օմանի ափերի մոտ, նավ է այրվել

1 րոպեի ընթերցում

Հորմուզի նեղուցում՝ Օմանի ափերի մոտ, նավ է այրվել

Միացյալ Թագավորության ծովային առևտրային գործառնությունների վարչությունը (UKMTO) հաղորդել է Հորմուզի նեղուցում՝ Օմանի ափերի մոտ գտնվող նավի վրա բռնկված հրդեհի մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«UKMTO-ն հաղորդագրություն է ստացել Հորմուզի նեղուցում՝ Օմանի Էլ Խասաբ քաղաքից ինը ծովային մղոն դեպի հյուսիս տեղի ունեցած միջադեպի մասին։ Երրորդ կողմի նավի կապիտանը հայտնել է այն մասին, որ նկատել է այրվող նավ», - ասվում է վարչության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ներկայում տվյալներ չկան հասցված վնասների կամ շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ, իսկ անձնակազմի վիճակը մնում է անհայտ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում