Ռուսաստան

Ռուսաստանը ենթարկվել է անօդաչուների ամենազանգվածային հարձակումներից մեկին. խոցվել է 1200 ԱԹՍ

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը ենթարկվել է անօդաչուների ամենազանգվածային հարձակումներից մեկին. խոցվել է 1200 ԱԹՍ

Ռուսական ուժերը գիշերը երկրի 20 մարզերի երկնքում խոցել են 1214 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Իր հերթին, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ Մոսկվայի մարզի ուղղությամբ արձակվել է 613 ԱԹՍ։ Դրանց մեծ մասը ոչնչացվել է մայրաքաղաքից հեռու, իսկ 200-ից ավելին՝ Մոսկվային մոտենալիս։

Ըստ ՌԴ նահանգային իշխանությունների՝ Բաշկորտոստանի Ստերլիտամակ քաղաքում ձեռնարկություն է վնասվել։ Իսկ Ռյազանի մարզում ԱԹՍ-ների հարվածից ձեռնարկության տարածքում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան։ Կալուգայի մարզում, ըստ նահանգապետի, ոչնչացվել է 170 ԱԹՍ, տուժածներ չկան, վնասներ չեն արձանագրվել։

Ռուսաստանի ՊՆ-ն հաղորդել է նաև, որ Սև ծովում ռուսական ուժերը հարվածել են նավի, որն Օդեսա էր տեղափոխում ռազմական բեռներ և երկակի նշանակության ապրանքներ։

Ուկրաինական կողմն իր հերթին հայտնել է Կիևի և երկրի մի շարք մարզերի ուղղությամբ ռուսական ուժերի հարվածների մասին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում