Եվրոպա

Եվրահանձնաժողովում չեն բացառել ռուսական գազի ներմուծումն Ուկրաինայում հակամարտության կարգավորումից հետո

2 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովում չեն բացառել ռուսական գազի ներմուծումն Ուկրաինայում հակամարտության կարգավորումից հետո

Եվրահանձնաժողովը չի բացառել Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո դեպի Եվրոպա ռուսական գազի մատակարարումների վերսկսումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պաուլա Պինյուն։

Նա հիշեցրել է, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նախորդ շաբաթ Եվրախորհրդարանում հայտարարել էր էներգետիկ պատժամիջոցները «մինչև հակամարտության դադարեցումը» պահպանելու մասին։

«Նախագահը շատ հստակ ասել է, որ էներգետիկ պատժամիջոցներն ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չի դադարեցրել դա (պատերազմը)», - Պինյուի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Միևնույն ժամանակ Եվրահանձնաժողովում չեն բացառել նաև «Հյուսիսային հոսք» գազատարների նախագծի վերագործարկումը։

«Դա մեր որոշելիքը չէ՝ այն Եվրամիությունում կլինի՞, թե ոչ», - ասել է Պինյուն՝ պատասխանելով հարցին՝ արդյոք հանձնաժողովը կարող է բացառել գազատարի աշխատանքի վերսկսումը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է քննարկել գազի մատակարարումները Եվրոպա, եթե լինեն շահագրգիռ գնորդներ և լրացուցիչ ծավալներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում