Գնացքների վթարի պատճառով Մադրիդում չեղարկվել է ԱՀԿ-ի գագաթնաժողովի եզրափակիչ օրը
2 րոպեի ընթերցում

Իսպանիայի Տոլեդոյի նահանգում տեղի ունեցած երկաթուղային աղետի պատճառով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) չեղարկել է Մադրիդում հոկտեմբերի 26-28-ն անցկացվող ճարպակալման խնդիրներին նվիրված գլոբալ գագաթնաժողովի վերջին օրվա միջոցառումները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։
«Ելնելով զոհվածների, նրանց ընտանիքների, Իսպանիայի կառավարության ու ժողովրդի նկատմամբ հարգանքից՝ մենք որոշել ենք այսօրվա միջոցառումը տեղափոխել ավելի ուշ ժամկետի», - գագաթնաժողովի ժամանակ նրա խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ գործակալությունը։
Միջոցառման անցկացման նոր ժամկետների մասին կհայտարարվի լրացուցիչ, հավելել է ԱՀԿ ղեկավարը։
Գեբրեյեսուսի խոսքով՝ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը և երկրի առողջապահության նախարար Մոնիկա Գարսիան պետք է մասնակցեին միջոցառմանը, սակայն այժմ նրանք զբաղված են ողբերգության հետևանքների վերացման միջոցառումների կազմակերպմամբ։
Առավոտյան Իսպանիայի Տոլեդոյի նահանգի Ուրդա բնակավայրի շրջանում տեղի է ունեցել երկու արագընթաց գնացքների բախում։ Վթարի հետևանքով գնացքներից մեկի երկու վագոն դուրս է եկել ռելսերից։ ԶԼՄ-ները հաղորդում են, որ վերջին տվյալների համաձայն՝ զոհվել է առնվազն 50 մարդ, ևս 179-ը տուժել է։