Եվրոպա

Բելգրադում Իսրայելի դեսպանատան շենքի մոտ ահաբեկչության փորձ է կատարվել

1 րոպեի ընթերցում

Բելգրադում Իսրայելի դեսպանատան շենքի մոտ ահաբեկչության փորձ է կատարվել

Հոկտեմբերի 28-ի գիշերը Բելգրադում Իսրայելի դեսպանատան մոտ ահաբեկչական հարձակման փորձ է կատարվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սերբիայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Իվիցա Դաչիչը հայտնել է սերբական RTS հեռուստառադիոալիքի եթերում։

«Կեսգիշերից կարճ ժամանակ անց անչափահասը՝ զինված երկու դանակով, հարձակվել է Բելգրադում Իսրայելի դեսպանատան մոտ ծառայություն իրականացնող ժանդարմերիայի աշխատակցի վրա։ Թեթև վնասվածքներ ստացած ժանդարմն ինքնապաշտպանության նպատակով ոչնչացրել է հարձակվողին», -  ասել է Դաչիչը։

Նրա խոսքով՝ Սերբիայի հատուկ ծառայությունների աշխատակիցները հետևել են հարձակումն իրականացրած անձին։ Առկա տվյալների համաձայն՝ նա կապ է ունեցել «Իսլամական պետություն» խմբավորման հետ։

Դաչիչը նշել է, որ միջադեպի կապակցությամբ ամբողջ Սերբիայի կարևոր վայրերում անվտանգության ապահովման մակարդակը բարձրացվել է մինչև առավելագույն աստիճան։ Դա ենթադրում է վերահսկողության ուժեղացում և ոստիկանության ուժերի ներկայության ավելացում ենթակառուցվածքային օբյեկտների և մարդկանց կուտակման վայրերի մերձակայքում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում