ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը
1 րոպեի ընթերցում

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ կապված դատական գործը քննող ԱՄՆ դաշնային դատավոր Էլվին Հելերսթայնը մահացել է 92 տարեկանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Նյու Յորքի հարավային շրջանի դաշնային դատարանի տրամադրած տեղեկատվությունը։
Հելերսթայնը դատավորի պաշտոնում նշանակվել էր 1998 թվականին։ Աշխատանքային գործունեության ընթացքում քննել է մի շարք հնչեղ դատական գործեր, այդ թվում՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների հետ կապվածները։
Մադուրոյի գործով վերջին դատական նիստը տեղի էր ունեցել հոկտեմբերի 15-ին. դատավարության ընթացքում Հելերսթայնը տեղաշարժվում էր ձեռնափայտով, իսկ նրա ձայնը հազիվ էր լսվում։
Կարդացեք հոդվածը` Русский