Հայաստան

Նիդեռլանդների ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

2 րոպեի ընթերցում

Նիդեռլանդների ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Նիդեռլանդների Թագավորության ԱԳ նախարար Թոմ Բերենդսենի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի, Նիռերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպան Վիկտոր Բիյագովի և Հայաստանի Հանրապետությունում Նիդեռլանդների դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերի ուղեկցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տարածած հաղորդագրությունից, պատվիրակությանը դիմավորել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։

Թոմ Բերենդսենը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Հյուրերն այցելել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացել են Հայոց ցեղասպանության պատմության տարբեր ասպեկտներին:

Շրջայցի ավարտին Թոմ Բերենդսենը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Վերջում ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակության անդամներին այցելության համար և պատվիրակության ղեկավարին նվիրել Հայոց ցեղասպանության թանգարանի պատկերագիրքը։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում