Տնտեսություն

Վահան Կոստանյանն ու Լոու Ցինծիենն ընդգծել են դեպի Չինաստան հայկական ապրանքների արտահանման ծավալների ավելացման կարևորությունը

1 րոպեի ընթերցում

Վահան Կոստանյանն ու Լոու Ցինծիենն ընդգծել են դեպի Չինաստան հայկական ապրանքների արտահանման ծավալների ավելացման կարևորությունը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Չինաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լոու Ցինծիենին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՄԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները քննարկել են ՀՀ-ՉԺՀ երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: 

Անդրադարձ է կատարվել ՀՀ վարչապետի և ՉԺՀ նախագահի կողմից 2025 թ. ընդունված «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին» համատեղ հայտարարությունում ուղենշված ոլորտներում համագործակցության ընդլայնմանը և զարգացմանն ուղղված քայլերին:

Կարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում, ընդգծվել է առևտրաշրջանառության, այդ թվում՝ դեպի ՉԺՀ հայկական արտադրության ապրանքների արտահանման ծավալների ավելացման կարևորությունը։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում