Քաղաքականություն

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպան Ջուլի Քրոուլիին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՄԱ նախարարությունից հայտնում են, որ փոխնախարարը շնորհավորել է դեսպան Քրոուլիին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապացությամբ` վստահություն հայտնելով, որ նորանշանակ դեսպանն իր նշանակալի ներդրումը կունենա երկու երկրների միջև առկա արդյունավետ փոխգործակցության շարունակական ընդլայնման գործում:

Զրուցակիցները քննարկել են այս տարվա հուլիսին Օտտավայում կայացած քաղաքական խորհրդակցությունների արդյունքներով նախանշված համագործակցության ուղղություններով ընթացող աշխատանքները, վերահաստատել երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների հետագա ակտիվացման կարևորությունը:

Անդրադարձ է կատարվել նաև միջազգային զարգացումներին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում