Քաղաքականություն

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

2 րոպեի ընթերցում

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» միջազգային համաժողովի շրջանակներում մասնակցել է «Վերաձևակերպելով արտաքին քաղաքականությունը. առևտրի, դիվանագիտության և ազգային դիմակայունության համադրում» թեմայով բաց զրույցին։

«Արմենպրես»-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից տեղեկացրին, որ Կոստանյանը ներկայացրել է ժամանակի ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների վերափոխումը՝ ընդգծելով, որ եթե նախկինում դրանք հիմնականում կենտրոնացած էին մեկ-երկու ուղղության, և ըստ էության հակամարտության կառավարման վրա, ապա վերջին տարիներին Հայաստանի շահերի վրա հիմնված, աշխարհաքաղաքական իրողությունները հաշվի առնող և ապագային միտված արտաքին քաղաքական օրակարգի շրջանակներում տեղի է ունեցել առաջնահերթությունների և ուղղությունների բազմազանեցում։

Ընդգծվել է տարբեր ուղղություններով, այդ թվում նաև նախարարության նոր՝ միջազգային առևտրի մանդատի շրջանակներում իրականացվող աշխատանքները: 

Անդրադառնալով ռազմավարական գործընկերություններին՝ նախարարի տեղակալը նշել է, որ դրանց հիմքում այսօր ոչ միայն պատմական կապերն ու ավանդական ջերմ հարաբերություններն են, այլև կոնկրետ քաղաքական և տնտեսական շահերի վրա հիմնված փոխշահավետ ծրագրերն ու նախաձեռնությունները։ Այս համատեքստում ներկայացվել են տարբեր երկրների հետ հաստատված ռազմավարական գործընկերությունների շրջանակներում արձանագրված կոնկրետ և չափելի արդյունքները։

Պատասխանելով զրուցավարի հարցերին՝ Վահան Կոստանյանն անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Նախարարի տեղակալը ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի կյանքի կոչման ընթացքը՝ անդրադառնալով ինչպես ներպետական գործընթացներին, այնպես էլ ԱՄՆ գործընկերների հետ ընթացող քննարկումներին:

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում