Քաղաքականություն

Նոր Սահմանադրության ընդունմամբ որևէ մեկը չի չեղարկում Անկախության հռչակագիրը․ Արթուր Հովհաննիսյան

1 րոպեի ընթերցում

Նոր Սահմանադրության ընդունմամբ որևէ մեկը չի չեղարկում Անկախության հռչակագիրը․ Արթուր Հովհաննիսյան

Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն այն կարծիքին է, որ նոր Սահմանադրության ընդունմամբ որևէ մեկը չի չեղարկելու Անկախության հռչակագիրը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանական մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի ներկայացուցիչը հայտարարել է Ազգային ժողովի քառօրյա նիստերն ամփոփող ճեպազրույցում։

«Ես ևս մեկ անգամ պնդում եմ, որ Սահմանադրության թեման Հայաստանի Հանրապետության ներքին օրակարգն է։ Այժմյան Հայաստանը պետք է ունենա 2026 թվականի դրությամբ մեր երկրի նպատակները և պահանջներն արտահայտող Սահմանադրություն։ Նոր Սահմանադրության ընդունմամբ որևէ մեկը չի չեղարկում Անկախության հռչակագիրը։ Այս հռչակագիրը կա և լինելու է հավերժ, դրա շնորհիվ Հայաստանն անկախացել է Խորհրդային Միությունից։ Այս փաստը որևէ մեկը չի վիճարկում»,-ասել է Արթուր Հովհաննիսյանը։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2027թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտարարել էր, որ կառավարությունը նոյեմբերին ծրագրում է հրապարակել նոր Սահմանադրության նախագիծը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում