«Զվարթնոց» օդանավակայանում ժամանակավորապես ցերեկային ժամերին թռիչքներ չեն իրականացվի
1 րոպեի ընթերցում

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի թռիչքուղու և ղեկուղու հատման հատվածում վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 2-7-ը չվերթերի իրականացման ժամային սահմանափակումներ կգործեն։
«Արմենպրես»-ի հետ զրուցում այս մասին ասաց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Լուսինե Մողրովյանը։
«Նոյեմբերի 2-6-ը չվերթեր չեն իրականացվի ժամը 09:00-18:00-ն, իսկ նոյեմբերի 7-ին՝ ժամը 09:00-15:00-ն։ Մեր չվացուցակում փոփոխություններն արդեն կատարվել են»,-ասաց նա։