Տնտեսություն

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

1 րոպեի ընթերցում

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը նոյեմբերի 3-ին շրջանառության մեջ կդնի «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը։ Թողարկման քանակը 300 հատ է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը։

Հուշադրամի դիմերեսին պատկերված է Գրիգոր Խանջյանի «Լեռներում» կտավը, իսկ դարձերեսին՝ նկարչի դիմապատկերը և «Ձոն նկարիչներին» եռանկարի կենտրոնական նկարից դրվագ։

Հուշադրամի անվանական արժեքը 100 դրամ է, քաշը՝ 28,28 գրամ, չափերը՝ 28×40 միլիմետր։ Այն ունի լավացված որակ և հարթ դրամաշուրթ։

Դիմերեսի էսքիզի հեղինակը Լուսինե Լալայանն է, դարձերեսինը՝ «ԷՄՔԵՅ» ՍՊԸ-ն։ Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում։

Գրիգոր Խանջյանը գեղանկարիչ է, գրաֆիկ, մոնումենտալ-դեկորատիվ գործերի հեղինակ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս։ Նրա մոնումենտալ ստեղծագործություններից են «Հայոց այբուբեն», «Վարդանանք» և «Վերածնունդ» որմնանկարները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում