Տնտեսություն

2027-ին նախատեսվում է Խնայբանկի ավանդների փոխհատուցում տրամադրել նաև մինչև 1946 թվականի ավարտը ծնված անձանց

1 րոպեի ընթերցում

2027-ին նախատեսվում է Խնայբանկի ավանդների փոխհատուցում տրամադրել նաև մինչև 1946 թվականի ավարտը ծնված անձանց

2027 թվականին նախատեսվում է ընդլայնել ԽՍՀՄ Խնայբանկում ներդրված ավանդների փոխհատուցման շահառուների շրջանակը՝ ներառելով մինչև 1946 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված անձանց։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտնել է աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ փոխհատուցում ստացողների թիվը նախատեսվում է գրեթե կրկնապատկել՝ շուրջ 5,5 հազարից հասցնելով մոտ 11 հազարի։

«Փորձելու ենք ավելի շատ մարդկանց Խնայբանկում ներդրված ավանդները վերադարձնել։ Հիմա մենք վերադարձնում ենք մինչև 1944 թվականի դեկտեմբերի 31-ը ծնվածների ավանդները և նախատեսում ենք միանգամից երկու տարով կրկին առաջ գնալ և 1946 թվականի դեկտեմբերի 31-ը ծնվածների ավանդները վերադարձնել»,- ասել է Թորոսյանը։

Նախարարի խոսքով՝ «Ավանդների և այլ փոխհատուցումների» ծրագրի համար բյուջեի նախագծով նախատեսվել է մոտ 2,1 միլիարդ դրամ՝ 2026 թվականի հաստատված ցուցանիշից շուրջ 1,1 միլիարդ դրամով ավելի։

 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում