Տնտեսություն

Անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիների աջակցության ծրագիրը շարունակելու հարցը քննարկվում է. Թորոսյան

2 րոպեի ընթերցում

Անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիների աջակցության ծրագիրը շարունակելու հարցը քննարկվում է. Թորոսյան

Անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիներին տրամադրվող աջակցության ծրագրի ժամկետն այս պահին ավարտվում է 2026 թվականի վերջին, սակայն դրա շարունակականության հարցը քննարկվում է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը՝ խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացնելով 2027 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված ծրագրերը։

Նրա խոսքով՝ զբաղվածության ծրագրի համար նախատեսվել է մոտ 3 միլիարդ դրամ, ինչը 2026 թվականի հաստատված ցուցանիշից 8,5 միլիարդ դրամով պակաս է։ Նախարարը նվազումը կապել է անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիների աջակցության ծրագրի ժամկետի ավարտի հետ։

«Այս ծրագիրն այս տարվա վերջին այս պահի դրությամբ դադարում է, որովհետև ժամկետ ուներ։ Եվ, իհարկե, մենք հիմա քննարկում ենք դրա շարունակականության հարցը։ Եթե որոշում կայացվի շարունակել, համապատասխան փոփոխությունները կարվեն»,- նշել է Թորոսյանը։

Նա պարզաբանել է, որ ծրագրի շարունակման վերաբերյալ որոշում չկայացվելու դեպքում բյուջետային հատկացումը կմնա ներկայացված տարբերակով։

Միաժամանակ Թորոսյանն ընդգծել է, որ ֆինանսավորման նվազումը չի նշանակում զբաղվածության մյուս ծրագրերի դադարեցում։

«Մյուս զբաղվածության ծրագրերը մնում են, նոր զբաղվածության ծրագրեր են նաև ավելանում, ինչպես նաև կոնսոլիդացվում են»,- ասել է նախարարը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում