Տնտեսություն

Աշխատանքի և բարեկեցության նախարարության 2027 թվականի բյուջեն կկազմի 1 տրիլիոն 84 միլիարդ դրամ

1 րոպեի ընթերցում

Աշխատանքի և բարեկեցության նախարարության 2027 թվականի բյուջեն կկազմի 1 տրիլիոն  84 միլիարդ դրամ

Հայաստանի աշխատանքի և բարեկեցության նախարարությանը 2027 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 1 տրիլիոն 84 միլիարդ դրամ՝ 91 միլիարդ դրամով ավելի, քան 2026 թվականի հաստատված բյուջեով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի աշխատանքի և բարեկեցության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Նախարարությունն ունի ամենամեծ բյուջեն, և այն կազմում է մեկ տրիլիոն ութսունչորս միլիարդ դրամ, որը իննսունմեկ միլիարդ դրամով ավելին է, քան 2026 թվականի հաստատված բյուջեն։ Ըստ այդմ՝ նախարարությունն այն մարմիններից է, որն ունի ամենաշատ ծրագրերը։ Դրանք թվով տասնութն են և վերաբերում են սոցիալական քաղաքականության հիմնական բաղադրիչներին»,– ասաց Հովհաննիսյանը։

Ֆինանսների նախարարի խոսքով՝ գերատեսչության բյուջեն կազմում է պետական բյուջեի ծախսերի 27 տոկոսը, իսկ ՀՆԱ-ի նկատմամբ՝ 8 տոկոսը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում