Մարզեր

Արթիկում բացվել է Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդես

2 րոպեի ընթերցում

Արթիկում բացվել է Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդես

Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Վարազ Սամուելյանի անվան մշակույթի տանը բացվել է Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդես՝ ներկայացնելով հայկական դրամի անցած պատմական ուղին՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրեր։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ցուցադրությունն ընդգրկում է ֆինանսական կրթության կարևոր բաղադրիչներ՝ այցելուներին ինտերակտիվ և մատչելի ձևաչափով ծանոթացնելով Հայաստանի բանկային ու ֆինանսական համակարգին, դրամաշրջանառության պատմությանը և ֆինանսական ծառայությունների բազմազանությանը։

Միջոցառման մեկնարկին Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյանը շնորհակալություն է հայտնել Կենտրոնական բանկի ներկայացուցիչներին՝ համայնքում նման ցուցահանդես կազմակերպելու համար՝ ընդգծելով, որ այն հնարավորություն է ընձեռում այցելուներին ծանոթանալու պատմական և ժամանակակից մետաղադրամներին, ՀՀ Կենտրոնական բանկի դրամական թողարկումներին ու հուշադրամներին, ինչպես նաև ԿԲ գործունեությանն ու մատուցվող ֆինանսական ծառայություններին։

ՀՀ ԿԲ այցելուների կենտրոնի ղեկավար Զարուհի Բարսեղյանը ներկայացրել է հայկական դրամահատման պատմությունը՝ անդրադառնալով տարբեր պատմական ժամանակաշրջաններում հատված մետաղադրամներին և թողարկված թղթադրամներին։

 Ցուցահանդեսը բաց կլինի հոկտեմբերի 15-22-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում