Մարզեր

Ձորագյուղում արտաքին լուսավորության ցանց է կառուցվում

1 րոպեի ընթերցում

Ձորագյուղում արտաքին լուսավորության ցանց է կառուցվում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ձորագյուղ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2026 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից, Ձորագյուղի արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 13 միլիոն 669 հազար դրամ, որի 55 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 45 տոկոսը՝ Մարտունիի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է արտաքին լուսավորության ցանցի կառուցում Ձորագյուղի 4, 8, 9, 16 և 46-րդ փողոցներում՝ 3192 մետր ընդհանուր երկարությամբ, 111 լուսատուների տեղադրմամբ։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2026 թվականի սեպտեմբերից և կավարտվեն տարվա ընթացքում։ Ծրագրի իրականացման արդյունքում Ձորագյուղի նշված փողոցներն առաջին անգամ կլուսավորվեն գիշերային ժամերին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում