Պլանային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում և Կոտայքի մարզում հոկտեմբերի 15/16-ին
1 րոպեի ընթերցում

Պլանային աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 15-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 16-ը ժամը 09:00-ն Երևանում և Կոտայքի մարզում կդադարեցվի մի շարք հասցեների ջրամատակարարումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից։
Երևանում կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Քանաքեռ 1-17 փողոցները իրենց նրբանցքներով, Աղասու, Զ. Քանաքեռցու, Մ. Մելիքյան, Էզրաս Հասրաթյան, Ֆանարջյան փողոցների, Թբիլիսյան խճուղու ջրամատակարարումը։
Կոտայքի մարզում՝ Եղվարդ քաղաքի ջրամատակարարումը: