Մշակույթ

Գավառում կայացել է Կարինե Ղարաբաղցյանի «Պատասխանը չի ուշանա» գրքի շնորհանդեսը

2 րոպեի ընթերցում

Գավառում կայացել է Կարինե Ղարաբաղցյանի «Պատասխանը չի ուշանա» գրքի շնորհանդեսը

Գեղարքունիքի Վարդգես Պետրոսյանի անվան մարզային և Գավառի համայնքային գրադարանների կազմակերպմամբ, համայնքապետարանի ու Գավառի ուսուցողական կենտրոնի համագործակցությամբ և աջակցությամբ տեղի է ունեցել  բանաստեղծ-երգահան Կարինե Ղարաբաղցյանի «Պատասխանը չի ուշանա» գրքի շնորհանդեսը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, «Պատասխանը չի ուշանա» ժողովածուն Կարինե Ղարաբաղցյանի երկրորդ գիրքն է։ Նրա առաջին ժողովածուն՝ «Հոգուս երկունքը», լույս է տեսել 2014 թվականին։

Նոր ժողովածուն հրատարակվել է Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի հովանավորությամբ։

Գրքում ընդգրկված են ձոներգեր, քնարական բանաստեղծություններ, էսսեներ և պիես՝ ներկայացնելով հեղինակի ստեղծագործական աշխարհի բազմազանությունն ու գրական հետաքրքրությունների լայն շրջանակը։

Միջոցառմանը մասնակցել են բանաստեղծ-երգահանի ընտանիքի անդամները, հարազատները, գործընկերներն ու բարեկամները, ինչպես նաև Գավառ համայնքի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ։

Շնորհանդեսի ընթացքում ներկայացվել են հեղինակի ստեղծագործությունների առանձնահատկությունները, հնչել են նրա հեղինակած երգերը։

Ելույթ ունեցողները շնորհավորել են Կարինե Ղարաբաղցյանին՝ մաղթելով ստեղծագործական նորանոր հաջողություններ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում