Մշակույթ

Մոսկվայում կայացել է «Լուսավորիչը» ֆիլմի ցուցադրությունը

2 րոպեի ընթերցում

Մոսկվայում կայացել է «Լուսավորիչը» ֆիլմի ցուցադրությունը

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնում կազմակերպվել է «Առաջին քրիստոնեական պետությունը» ֆիլմաշարի «Լուսավորիչը» ֆիլմի հատուկ ցուցադրություն:

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` միջոցառումը կայացել է Մշակույթի կենտրոնի նախաձեռնած «Երիտասարդական ինտելեկտուալ հարթակ» ծրագրի շրջանակներում, որտեղ ներգրավված են Մոսկվայի բուհերի հայազգի ուսանողները: 

Մշակույթի կենտրոնի ղեկավար, ծրագրի համակարգող Վլադիմիր Գաբբեն իր խոսքում նշել է, որ հարթակի ստեղծումից և վեր կազմակերպվել են ավելի քան երկու տասնյակ միջոցառումներ` տարբեր ձևաչափերով։

Նա կարևորել է երիտասարդների` արդեն ավանդական դարձած հանդիպումները դեսպանատան հարկի ներքո, ընդգծել, որ դրանք ճանաչողական, լուսավորչական, ինտելեկտուալ, երաժշտական, հայկական ավանդական բնույթ ունեցող միջոցառումներ են, որոնք միշտ անցնում են ջերմ ու ոգևորող մթնոլորտում:

Ֆիլմի դիտումից հետո ծավալվել է ակտիվ քննարկում. ուսանողները կարծիքներ են հնչեցրել, ինչպես նաեւ բարձրացրել ծագած հարցերը: Նշենք, որ «Երիտասարդական ինտելեկտուալ հարթակ» կրթամշակութային նախագիծը գործում է ընթացիկ տարվա փետրվարից: Այն ստեղծվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան Մշակույթի կենտրոնին կից և ընդգրկում է Մոսկվայի բուհերի հայազգի ուսանողներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում