Տնտեսություն

ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենի հետ

2 րոպեի ընթերցում

ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենի հետ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ)՝ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Լյազիզա Սաբիրովայի հետ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԳՄԱ նախարարությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձել է կատարվել Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև ձևավորված երկարամյա գործընկերությանը, դրա շրջանակներում տնտեսության և կայուն զարգացման տարբեր բնագավառներում իրականացվող ծրագրերին և համագործակցության ընդլայնման հնարավորություններին։

ԱԳՄԱ նախարարի տեղակալը ներկայացրել է տարածաշրջանում ընթացիկ զարգացումները և այդ համատեքստում ՀՀ կառավարության առաջնահերթությունները: Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է ԱԶԲ-ի ակտիվ ներգրավվածությունը փախստականների կարիքների հասցեագրմանը, ենթակառուցվածքների զարգացմանը,  առևտրային կարողությունների ամրապնդմանը, տնտեսական դիվերսիֆիկացմանը, ինչպես նաև կլիմայական դիմակայունությանը և էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացման գործում։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ջանքերը և Հայաստանում Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) անցկացմանը վերաբերող հարցեր։ Ռոբերտ Աբիսողոմոնյանը բարձր է գնահատել ԱԶԲ-ի աջակցությունը համաժողովի նախապատրաստական աշխատանքներում՝ կարևորելով միջազգային գործընկերների ներգրավվածությունը կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ֆինանսավորման խթանման գործում։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում