Հայաստան

Հայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Հայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը ցավակցություն է հայտնել Եգիպտոսի Գիզա քաղաքում տեղի ունեցած ողբերգական հրդեհի հետևանքով զոհվածների ընտանիքներին։

«Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում Գիզայում տեղի ունեցած ողբերգական հրդեհից զոհվածների ընտանիքներին, ինչպես նաև Եգիպտոսի բարեկամ ժողովրդին և կառավարությանը՝ բոլոր տուժածներին մաղթելով շուտափույթ ապաքինում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է նախարարության X-ի էջում։

Եգիպտոսի Գիզա քաղաքում վառելիք տեղափոխող մեքենայի շրջվելուց և դրան հաջորդած հրդեհի հետևանքով 31 մարդ զոհվել է, ևս 21-ը՝ վիրավորվել։ Հրդեհը բռնկվել է Գիզայի Ալ-Վարաք շրջանում։ Երկրի գլխավոր դատախազության տվյալներով՝ նախնական գնահատմամբ՝ այրվել է 27 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ ավտոմեքենաներ և մոտոցիկլետներ։ Զոհերի թվի և նյութական վնասի չափի ճշտման աշխատանքները շարունակվում են։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում