Քաղաքականություն

Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալի հետ

1 րոպեի ընթերցում

Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալի հետ

Նեապոլում անցկացվող «Միջերկրածովյան երկխոսություններ» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալ Կլաուդիո Կորդոնեի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԳՄԱ նախարարությունը։ 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Սիրիայում իրավիճակի և ընթացող գործընթացների շուրջ, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։

Անդրադարձ է կատարվել նաև Սիրիայում հումանիտար իրավիճակին, առկա մարտահրավերների հաղթահարմանն ու ՄԱԿ-ի նախաձեռնություններին։ Այս համատեքստում Վահան Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի կողմից արդեն իսկ տրամադրված աջակցության, ինչպես նաև հնարավոր նոր նախաձեռնությունների մասին տեղեկատվություն և վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել Սիրիայում հումանիտար խնդիրների հասցեագրմանն ու կայունության ամրապնդմանն ուղղված միջազգային ջանքերին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում