1 րոպեի ընթերցում
Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը ժամանեց Հայաստան։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ Թուրքմենստանի նախագահի օդանավը վայրէջք կատարեց Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։
Օդանավակայանում Թուրքմենստանի նախագահին դիմավորեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Սերդար Բերդիմուհամեդովը հոկտեմբերի 16-ին Երևանում կմասնակցի COP17-ի շրջանակներում կայանալիք առաջնորդների գագաթնաժողովին։